Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնել հոր առողջական վիճակի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնել հոր՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին։
«Տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։
Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է:
Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորս՝ Սեդրակ Քոչարյանին կարող են տեսակցել միայն կինն ու երեխաները», – ասել է Լևոն Քոչարյանը։


