Մամուլ

Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։

«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- ասել է Զախարովան լրագրողներին։

Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց բազմաթիվ հարազատներ ապրում են Հայաստանում։

Կիսվեք ձեր էջում