Կինը դատի է տվել ամուսնուն, քանի որ նա խանդել է իր կատվին
Հնդկաստանում կինը դատական հայց է ներկայացրել կենցաղային վեճի պատճառով, որն առաջացել է ամուսնու չափից ավելի ուշադրությունից իրենց ընտանի կատվի նկատմամբ: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Բենգալուրու կինը իր բողոքում ասել է, որ իր ամուսինն ավելի շատ հոգ է տանում կատվի մասին, քան իր մասին: Միևնույն ժամանակ, հայցվորը պնդում է, որ ամուսնու մտերիմ հարաբերությունները ընտանի կենդանու հետ հանգեցրել են նրանց միջև մշտական վեճերի։
Այժմ կենդանին հաճախ ագրեսիա է ցուցաբերում կնոջ նկատմամբ ու ճանկռում նրան։ Տուժողը խնդրել է պատժել ամուսնուն բռնության և դաժանության համար։
Այնուամենայնիվ, Կարնատակայի բարձրագույն դատարանը չլսեց գործը, քանի որ դատավորը գտավ, որ կնոջ մեղադրանքները չեն համապատասխանում իրավական չափանիշներին, և, հետևաբար, նրա ամուսինը չի կարող պատասխանատվության ենթարկվել:
Դատարանը շեշտեց, որ կենցաղային աննշան վեճերի պատճառով հարուցված հայցերը լրացուցիչ բեռ են ստեղծում արդարադատության վրա, ինչը նշանակում է, որ դրանք շեղում են ուշադրությունը ավելի կարևոր հարցերից։