Երևանում հայտնի «շուբերի խանութում» 50-ամյա Հակոբ Թ.-ն հանկարծամահ է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 12:40-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրաչյա Քոչար փողոց 4 հասցեում գտնվող հայտնի «շուբերի խանութում»։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված խանութում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 50-ամյա Հակոբ Թ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը նշված խանութում հանկարծամահ է եղել։