Մամուլ

Երևան-Մեղրի ավտովթարը․ կա 4 վիրավոր

Երևան-Մեղրի ավտովթարը․ կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել նաև Վայքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել