Աշխարհ

Ռուսաստանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

Ռուսաստանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

«Ան-2» ինքնաթիռը, որում եղել են տասը դեսանտային և երկու երեխա, կոշտ վայրէջք է կատարել Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում: Ինքնաթիռը օդ է բարձրացել DOSAAF օդանավակայանից։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդաչուն ինքնուրույն կապ է հաստատել փրկարար ծառայության հետ և խոսել կատարվածի մասին, սակայն չի կարողացել նշել վայրէջքի վայրը: Ավելի ուշ պարզվել է, որ այն գտնվում է Մայրամադաղ և Քոբան բնակավայրերի միջև։

Նախնական տվյալներով տուժել է 6 մարդ:

Կիսվել