Աշխարհ

Ուկրաինական 50 անօդաչու սարքերով հարվածել է «Օստաֆևո» օդանավակայանին

Օգոստոսի 22-ին, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են մերձմոսկովյան ռադիոհետախուզության կենտրոնը և Օստաֆևո օդանավակայանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում գտնվող Միլլերովո ավիաբազան։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ The War Zone-ի մեկնաբանությունում։

«Այսօր մենք մի քանի գործողություններ իրականացրեցինք անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- ասել է Բուդանովը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ներգրավվել է մոտ 50 անօդաչու թռչող սարք։ Պարզ չէ, թե արդյոք ինչ վնաս է պատճառվել։

«Այժմ մենք ստուգում ենք անցկացնում»,- հավելեց հետախուզության գլխավոր վարչության պետը։

Ռուսական իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ խոցել են բոլոր անօդաչու սարքերը, որոնք գրոհել են ռուսական շրջանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է խոցված 45 անօդաչու թռչող սարքերի մասին։

Անցած գիշեր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Պոդոլսկի շրջանում 10 խոցված անօդաչու թռչող սարքերի մասին և հարձակումն անվանել բոլոր ժամանակների ամենախոշորներից մեկը։

Կիսվել