ՄամուլՏեսանյութ

Երևանում ուժեղ քամին տանիքը պոկել ու շպրտել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ուժեղ քամու հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 79/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տանիքի փայտե կառուցատարրերը, որոնց վրա երկաթե թիթեղներ են եղել, քամին պոկել ու շպրտել է՝ մի մասը գցելով էլեկտրական լարերի և դրա դիմաց կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի շինհրապարակի ցանկապատի վրա։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ թեթև վնաս էին կրել մի քանի ավտոմեքենաներ, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ասում էին, որ իրենք նման ավտոմեքենաներ չեն տեսել։

Հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները հեռացրել են վտանգավոր թիթեղները, իսկ Երևանի քաղաքապետարանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մոտ 4-5 ժամ ոչ մի ներկայացուցիչ չժամանեց։

Կիսվել