Մամուլ

Վթարի է ենթարկվել Գյումրու բժշկական կենտրոնի բուժքույրը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Լ. Գ.-ն իր վարած «Toyota Platz» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել ճամփեզրին կից հողամասում։

Վթարի հետևանքով Լ. Գ.-ն, նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Ս. Ս.-ն, Տավուշի մարզի 49 Լ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

vtar

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Գ.-ն աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Կիսվել