Պայթյունից մահացողը 64-ամյա քաղաքացի է․ նոր մանրամասներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Կապանի հրաձգարանի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունից։
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա: Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով: Հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: