Պարեկների աշխատանքի շնորհիվ «յաշիկավորները» այլևս գլխացավանք չեն մյուս վարորդների համար
ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ կարողացել են հասնել այնպիսի արդյունքի, որ մարզում պակասել է այնպիսի վարորդների թիվը, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ որոշ անձինք, ովքեր մարզում եղանակ էին ստեղծում, դադարեցրել են, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Աբու-Լալա Մահարու» նման միմյանց ուղեկցելով շրջել:
Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մարզում աչքի ընկնողները մի քանի ավտոմեքենաներով ոչ միայն շրջում, այլ նաև խոչընդոտ էին հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ հիմնականում օգտագործելով «յաշիկներ»:
Օրեր առաջ Shamshyan.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես էին Արարատի մարզում «յաշիկավոր տղերքը» երթևեկում մի ուղղությամբ, և ոչ մի խոչընդոտ չէին ստեղծում մյուս վարորդների համար, և դա առաջին հերթին մարզում Պարեկային ծառայության օպերատիվ ու համարձակ աշխատանքի շնորհիվ է: