Մամուլ

Երևանում ուժգին քամին պոկել է ավտոլվացման կետի տանիքն ու շպրտել՝ փակելով ճանապարհը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

taniq shprtel

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Մանուկյանն ու Արթուր Համբարձումյանը:Փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:

Կիսվել