Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի օջախը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:31-ին, գտնվել է 7 կմ խորության վրա, ցնցումների էպիկենտրոնը՝ Գոքսունի շրջանում։

Կիսվել