Տելեգրամ հավելվածում խափանումներ են
Օգտատերերը հայտնում են Տելեգրամ հավելավածում խափանումների մասին։ Խնդիրներն առկա են ինչպես Mobile տարբերակում, այնպես էլ web:
Downdetector ծառայության տվյալներով՝ մեսենջերի հետ կապված խնդիրների մասին հաղորդագրություններ են հայտնվել Երևանի ժամանակով 22:30-ից սկսած:
Խնդրի պատճառն առայժմ անհայտ է։ Վերջին վեց ամսվա ընթացքում սա արդեն հինգերորդ խոշոր ձախողումն է Telegram-ի աշխատանքում։
Ավելի վաղ Պավել Դուրովը հայտարարել էր, որ Telegram-ն ավելի հուսալի է, քան մյուս սոցցանցերը, և մեջբերեց վիճակագրություն, ըստ որի՝ 2023 թվականին մեսենջերն անջատվել է ընդամենը ինը րոպեով։
Վերջին անգամ Telegram-ի աշխատանքում լայնածավալ ձախողում է տեղի ունեցել ապրիլի 2-ին: