Մամուլ

Արմավիրի մարզում «Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում

Արմավիրի մարզում «Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայսիսի 24-ին, ավտվոթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

verjin zang mercedes

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդյանն ու Կարեն Կարապետյանը:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը:

Կիսվել