Կանայք չպետք է անտեսեն այս 8 ախտանիշերը
Կանայք չպետք է անտեսեն այս 8 ախտանիշերը
Սրտի հիվանդությունները կարելի է հեշտությամբ շփոթել այլ հիվանդությունների, օրինակ՝ ստամոքսի խանգարումների հետ: Fox News-ը ներկայացնում է այն ախտանիշերի դեկոդերը, որը հնարավորություն կտա չանտեսել վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանները:
Մեկ կամ երկու ձեռքերի կամ ոտքերի դողալը
«Հիմնականում սա նշանակում է, որ Դուք նյարդի ճնշում կամ արթրիտ ունեք պարանոցի շրջանում, բայց առաջին հերթին պետք է բացառել սրտի հետ կապված խնդիրները», – ասում է բժիշկ Նիկա Գոլդբերգը՝ Նյու Յորքի Լանգոնի Ջոան Հ. Թիշի անվան կանանց առողջության բժշկական կենտրոնի տնօրենը: Բժշկի դիմեք, եթե Ձեր վերջույթներում դող եք նկատել:
Սրտխառնոց եւ փսխում
Հնարավոր է՝ Ձեզ մոտ սովորական վիրուս չէ, եթե ստամոքսի խանգարումն ուղեկցվում է այլ ախտանիշերով, ինչպիսիք են՝ հեւոց, սառը քրտինք, կրծքի կամ մեջքի ցավ:
Հևոց/հաճախասրտություն
Երբեմն շատ դժվար է լինում խուճապային տագնապը տարբերակել սրտի նոպայից, քանի որ ախտանիշերը նման են: Կան որոշ տարբերություններ՝ խուճապային տագնապը հետեւում է ուժեղ շոկին (չնայած՝ ոչ միշտ), դրա բնորոշ նշաններն են՝ դող, ինտենսիվ վախ եւ դատապարտվածության անհաղթահարելի զգացում:
Խուճապային տագնապը վրա է հասնում անսպասելի եւ պետք է անցնի 5 րոպեի ընթացքում, իսկ սրտի նոպայի նշանները կանանց դեպքում, որպես կանոն, դանդաղ են սկսվում եւ չեն անցնում: Հստակ իմանալու ամենաճիշտ ձեւը բժշկի դիմելն է:
Ծնոտի ցավ
Ծնոտը եւս կարող է ցավել սրտի նոպայի դեպքում, քանի որ ծնոտի շրջանի նյարդերը մոտ են սրտի նյարդերին: Եթե ցավը մշտական է, հնարավոր է՝ ատամների հետ կապված խնդիր ունեք, եթե այն ուժեղանում է պարբերաբար, հատկապես՝ երբ ձգվում եք, դա կարող է կապված լինել սրտի հետ:
Գլխապտույտ/զառանցանք
Առանց որեւէ ակնհայտ պատճառի ուշաթափությունը կարող է նշանակել, որ սրտին բավարար արյուն չի հասնում, հատկապես՝ եթե Ձեզ մոտ նաեւ հեւոց եւ սառը քրտինք կա:
Անհանգստություն կամ սեղմում կրծքում կամ մեջքում
Կանայք հաճախ սրտի նոպան նկարագրում են ինչպես ծանրություն, ճնշում կամ սեղմումի զգացում: Ցավը չպետք է լինի ուժեղ կամ հանկարծակի, այն կարող է գալ ու գնալ մի քանի շաբաթվա ընթացքում, ուստի այն հաճախ սխալմամբ համարում են ստամոքսի խանգարում կամ այրոց: Եթե նշաններն ուտելուց անմիջապես հետո չեն, եւ Դուք սովորաբար ստամոքսի խանգարում ու սրտխառնոց չեք ունենում, դիմեք բժշկի:
Ուժեղ հոգնածություն
Եթե Դուք ի վիճակի չեք առանց կանգնելու եւ հանգստանալու մի քանի քայլ անել, դա կարող է նշան լինել, որ արյունը սրտին բավականաչափ արագ չի հասնում:
Ինչպես են տեղի ունենում սրտի նոպաները
Դրանք ամենից հաճախ պայմանավորված են մեր արյունաբեր զարկերակներում ճարպային նստվածքներով: Սրտի հիվանդության համար ռիսկի գործոններ են՝ ժառանգականությունը, արյան բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, ծխելը, սթրեսի բարձր մակարդակը և սակավաշարժ կենսակերպը: