Նորածին է մահացել
Նորածին է մահացել
Երեկ Արարատի ծննդատանը նորածին է մահացել։ Արարատի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ստեփան Սմբատյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նա նշեց, որ այս պահին որեւ այլ բան չի կարող ասել. հետաքննություն է ընթանում։
Հարցին, թե ծննդալուծումը բնական ճանապարհո՞վ է եղել, պատասխանեց. «Ծննդալուծումը տեղի չի ունեցել, արդեն մահացած է եղել, ստիպված կեսարյանով ազատել ենք»։
Նշենք, որ մոր առողջական վիճակը լավ է։