Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին
Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Արդեն մի քանի ժամ է՝ նրանք կառավարության շենքի ներսում են։ Զուգահեռաբար ընթանում էր նաև Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումը։
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հեռացել էին կառավարության շենքից, սակայն քիչ անց նորից վերադարձել են։ Նրանք դուրս են եկել եւ վերադարձել ուժային կառույցներին սպասարկող մեքենաներով։