Մամուլ

Ինչն է Զվարթնոց օդանավակայանում 12 չվերթի հետաձգման պատճառը

Ինչն է Զվարթնոց օդանավակայանում 12 չվերթի հետաձգման պատճառը

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթի հետաձգման պատճառը թռիչքուղիների վերանորոգումն է:

Այս մասին հայտնում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ի առավոտյան նախատեսված ժամանման և մեկնման մի շարք չվերթեր հետաձգվել են։

Խոսքը մասնավորապես Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթերի, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթերի մասին է։

Կիսվել էջում