Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինիին։
Դեսպանը գրառմանը կից հրապարակել է հոդված «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ «Ground Master 200»-ի մասին, որի երեք օրինակը վաճառվել է Հայաստանին։
Bavnews-ի տեղեկություններով դրանք նախագծված են օդային սպառնալիքները հայտնաբերելու և ռեակտիվ կործանիչներ, հրթիռներ և ուղղաթիռներ հայտնաբերելու համար: Նրանք նաև ունեն նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տարբերակել դրոնները թռչուններից: Limours-ից 30 միլիոն եվրո արժողությամբ GM 400 Alpha-ն կարող է տեսնել ինքնաթիռներ 500 կիլոմետր հեռավորության վրա: GM 200-ներն ունեն ավելի կարճ հեռահարություն՝ 250 կիլոմետրից մինչև 350 կիլոմետր:
Thales ընկերությունը, որը համատեղ վերահսկվում է ֆրանսիական պետության և կործանիչներ արտադրող Dassault Aviation-ի կողմից, Եվրոպայի ռադարների առաջատարն է և աշխարհում երրորդը ԱՄՆ-ի Lockheed Martin-ից և Raytheon-ից հետո:
Պաշտպանության և անվտանգության կապալառուն 2008 թվականից ի վեր աշխարհում վաճառել է 200 GM ռադար 32 տարբեր երկրների, այդ թվում՝ 40-ը միայն 2023 թվականին: