Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա։
Ինչպես տեղեկացնում են Հայպետհիդրոմետից, Երեւանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +11+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+8,
Լոռիում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,
Տավուշում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +10+14,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10։