ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունը

«Նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ է։ Մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։

Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ ուներ. կա՛մ դրա մասին չի իմացել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի պաշտոնում»:

Մի քանի րոպեանոց տեսանյութի վերջում Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր իր և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի հաղորդագրությունը։

Կիսվել