Մամուլ

Հայտնի գիշերային ակումբի աշխատացնողները, ովքեր քավոր-սանիկ են, անբարո գործողություններ են կատարել 2-ամյա տղայի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկությանը մասնակցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, որի արդյունքում նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:

Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի շրջանակում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության Կոտայքի տարածքային բաժնի օպերլիազորի կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ, որով պարզվել է, որ նշված անձիքն, ովքեր Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ ճիվաղը սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակները քավոր-սանիկ են:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, իսկ հանցագործությունը բացահայտվել է՝ շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ, գրագետ և ճիշտ աշխատանքի արդյունքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել