Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի: Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է:
Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:
Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:
Օրինակ՝ «Հացի խանութը, որտեղից Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:
Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։