Օգտակար

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայնտաբերում և կանխարգելում

Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է:

ՀՀ-ում իր տարածվածությամբ այն գրավում է 2-րդ տեղը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Տարեկան հայտնաբերվում է 250-260 դեպք:

Առաջացման հիմնական պատճառներից են մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակները:

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելում

Արգանդի վզիկի քաղցկեղը այն եզակի տեսակներից է, որը հնարավոր է և՛ կանխարգելել, և՛ վաղ հայտնաբերել: Առաջնային կանխարգելումը քաղցկեղածին գործոնների ազդեցության բացառումն է և ՄՊՎ վարակի դեմ պատվաստումը:

Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կատարվում են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափով: Պատվաստումն անվտանգ է: Այն կարող է կանխել մարդու պապիլոմավիրուսի 10 դեպքից 9-ը:

Արգանդի վզիկի քաղցկեղ

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայնտաբերում

Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով` յուրաքանչյուր 5 տարին մեկ, և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում` 3 տարին մեկ:

Տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում բոլոր կանայք կարող են գինեկոլոգի խորհրդատվության դիմել, հայտնաբերել նախաքաղցկեղային հիվանդությունները և բուժել, հանձնել ՊԱՊ և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեստ:

ԱՆ նախատեսում է կազմակերպել Մարդու պապիլոմավիրուսի և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման սքրինինգային ծրագիր` հիմնվելով միջազգային ուղեցույցների վրա:

Ծրագիրը գտնվում է նախապատրաստման և միջազգային փորձագետների հետ քննարկման փուլում:

Կիսվել