Վայոց ձորի մարզում Mercedes-ը բախվել է իր առջև հայտնված՝ «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծին. կենդանին տեղում սատկել է
Վայոց ձորի մարզում Mercedes-ը բախվել է իր առջև հայտնված՝ «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծին. կենդանին տեղում սատկել է
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում՝ «Քարի տակ» կոչվող վայրում, բախվել է ճանապարհին հայտնված բեզոարյան այծին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով բեզոարյան այծը տեղում սատկել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հովիկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Առաքելյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեզոարյան այծը հաշվառված է «Կարմիր գրքում» և նրա որսն արգելվում է։