Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց
Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց
Հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է նրա որդին` Շահեն Հարությունյանը․
«Հարգելի’ բարեկամներ։ Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։
Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»,- գրել է Շահենը։