Մամուլ

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

Հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է նրա որդին` Շահեն Հարությունյանը․

«Հարգելի’ բարեկամներ։ Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։

Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»,- գրել է Շահենը։

Կիսվել էջում