44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, մեղադրանք է ներկայացվել
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, մեղադրանք է ներկայացվել
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ պարզվել է, որ 2022 թվականին դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով են կանչվել:
«Մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Այժմ Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել:
Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև Վահիդ Սահակյանը։ Սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին։
Թե ինչո՞ւ է հիմա մեղադրանք ներկայացվում և ինչո՞ւ հենց այս պահին, կներեկայացնեմ մի քանի օրից»,- մանրամասնել է պաշտպանը։