Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանում թալանել են ՌԴ քաղաքացու․ պայուսակից գողացել են 80 հազար ԱՄՆ դոլար

«Զվարթնոց» օդանավակայանում թալանել են ՌԴ քաղաքացու․ պայուսակից գողացել են 80 հազար ԱՄՆ դոլար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել է, որ հունիսի 21-ին ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք «Զվարթնոց» օդանավակայանում առանձնապես խոշոր չափի գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Մ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան է, և իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացի 56-ամյա Սերգեյ Լ․-ի պայուսակից գողացել են մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո։ 

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախպատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» քննչական բաժին։

Կիսվել էջում