Մամուլ

«Հիշեցի, երբ Վիկը հաղթանակը նվիրեց Սերժ Սարգսյանին և «ՀԺ»-ում լույս տեսավ հոդված՝ «Փողին մուննաթ, իմ նախագահ» վերնագրով»

«Հիշեցի, երբ Վիկը հաղթանակը նվիրեց Սերժ Սարգսյանին և «ՀԺ»-ում լույս տեսավ հոդված՝ «Փողին մուննաթ, իմ նախագահ» վերնագրով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:

Բացման արարողությանը ներկա են եղել՝ Արթուր Ալեքսանյանը, Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը և մի շարք այլ մարզիկներ։

Ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօր պատահաբար տեսա, թե ինչպես էին մեր աշխարհահռչակ սպորտսմենները ջերմագույնս հանդիպում երկիրը կործանման տարած էակի հետ։

Անկեղծ ոչ մի բան չէի գրի,եթե հանդիպողների մեջ չլիներ մեր փառահեռ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը։

Տեսնելով, թե Վիկը ինչ ջերմությամբ է բարևում նիկոլին ակամայից տեղափոծվեցի 2011 թվականի սեպտեմբերի 5-ը։

serj sargsyan vik darchinyan

Այդ օրը Վիկը Համալիրում հաղթեց Էվանս Մբամբային ու պաշտպանեց IBO վարկածով չեմպիոնական գոտին,իսկ մենամարտի վերջում այն նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Անցավ մեկ օր և Հայկական ժամանակ թերթում,որը կարծեմ պատկանում էր նիկոլին լույս տեսավ հոդված,որը վերնագրված էր «Փողին մուննաթ, իմ նախագահ»։

Հիմա զուտ հետաքրքրության համար կուզեմ իմանամ մեր չեմպիոնը նիկոլի ձեռքը ամուրս սեղմելուց ու ժպտալուց էս հոդվածի մասով ինչ որ բան հարցրել ա։

Հ․Գ․ հոդվածի հղումը մեկնաբանություններում»։

Կիսվել