Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է Armobil Security Service ընկերության անվտանգության աշխատակցի դին
Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է Armobil Security Service ընկերության անվտանգության աշխատակցի դին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանութուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և ավագ քննիչ Սերոժ Սեդրակյանի գլխավորությամբ։
Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու Ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։
Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, ով նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն աշխատում է Armobil Security Service ընկերությունում։
Ու նշված ընկերության տարբերանշանով նրա հագին ծառայողական վերնաշապիկ է եղել։ Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։