ՄամուլՏեսանյութ

Վարկած կա, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ. Փաշինյան

Վարկած կա, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ. Փաշինյան

Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես՝ տարածքների փոխանակման հայեցակարգի։

Սա վարկած է, որն, ըստ էության, մինչև օրս քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ։ Բայց չի էլ բացառվում, որ նաև կարող է քննության առարկա դառնալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«94-ին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է: Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, ՀՀ բնակչությունը էականորեն նվազեց:

Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանը տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին:

Սա ուղիղ կապ ունի անվտանգության, ռազմական բյուջեների հետ։ Նաև գիտենք, որ 1997-1998-ին ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը և ԼՂ հարցը ներքաղաքական իմաստով շատ էական ազդեցություն է ունեցել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատճառաբանել է ԼՂ հարցի շուրջ ունեցած հայեցակարգային տարբերությունները»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում