«Ճըվճըվ Արոյի» անուղղելի զավակներից մեկը լինելով տնային կալանքի տակ՝ «Վարդա մյուզիք հոլ»-ում ծեծկռտուք է հրահրել. կան վիրավորներ
«Ճըվճըվ Արոյի» անուղղելի զավակներից մեկը լինելով տնային կալանքի տակ՝ «Վարդա մյուզիք հոլ»-ում ծեծկռտուք է հրահրել. կան վիրավորներ
Shamshyan.com-ի տեղեկություններով, հունիսի 10-ին, հերթական ծեծկրտուքն է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Վարդա մյուզիք հոլում» վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում:
Նույն օրը, ժամը 03:45-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Վարդա մյուզիք հոլ»-ից և նա 32-ամյա Թորգոմ Դարչինյանն է:
Կարճ ժամանակ անց, այս անգամ «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից է ահազանգ ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից հայտնում են, որ շտապօգնության ավտոմեքենայով «գուվ, ճակատի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպարտիվ գծով տեղակալ Վ. Թադևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզում են, որ վիրավորը նույնպես նշված վայրից է տեղափոխվել հիվանդանոց և նա Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Ղևոնդյանն է:
Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնույթուն էին ցուցաբերում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նույն օրը, ժամը 02:00-ի սահմաններում, «Վարդա մյուզիք հոլում» Ա. Ղևոնդյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Էդուարդ Մելիքյանը, 37-ամյա Տիգրան Սողոմոնյանը, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Թորգոմ Դարչինյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Սերժ Վարդանյանը (վերջիններ հարազատ եղբայրներ են և հանրության ավելի շատ հայտնի քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև սեղանի վրա գտնվող առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները նշված ակումիբից խուլիգնաություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Ա. Ղևոնդյանին, Տ. Սողոմոնյանին և Է. Մելիքյանին: Խուզարկությամբ Տ. Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Ճըվճըվ Արոյի» որդիներից մեկը դատարանի որոշմամբ եղել է տնային կալանքում, սակայն զարմանալի է, որ նրա վրա եղել է հատուկ սարք, սակայն նա խախտել է օրենքը: Սարքը գործելու դեպքում Պրոբացիոն ծառայությունում պետք է տեղեկացված լինեին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցների մեջ է եղել նաև պետական պաշտոնյա, ով երբ տեսել է որ մթնոլորտը շիկանում է, ներկայացել է, որ իբրև թե ինքն աշխատում է ԱԱԾ-ում: