ՄամուլՏեսանյութ

Ինչու է Աշոտ Փաշինյանն իրեն նետել մեքենայից

Ինչու է Աշոտ Փաշինյանն իրեն նետել մեքենայից

Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նոր փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք են՝ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը։

«Աշոտ Փաշինյանը Գայանեի համար շատ անսպասելի է դուրս եկել մեքենայից։ Մեքենան գրեթե կանգնած է եղել։ Այո, ընթացքի մեջ է եղել, բայց ընդհուպ կանգնած։ Շատ դանդաղ ընթացք է եղել ու այդ ժամանակ Աշոտ Փաշինյանը դուրս է եկել։

Մենք դեռ պիտի ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչը դրդեց նրան գնալ այդ քայլին։ Եթե մի պահ ընդունեք վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը առ այն, որ խաբեությամբ է եղել մեքենա նստելը, մենք պիտի կարողանանք պատճառահետևանքային կապ ունենալ սկզբնական գործողությունների ու վերջին գործողության հետ։

Սակայն եթե մենք հետևում ենք նույն վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությանը, ապա իմ նշած այդ պատճառահետևանքային կապը փաստորեն ընդհանրապես կտրվում է»,- այս մասին հայտարարեց Գայանե Հակոբյանի փաստաբաններից մեկը` Հովսեփ Սարգսյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել