Մամուլ

Իշխանական էլիտան՝ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին. ովքեր են ներկա եղել. «Ժողովուրդ»

Իշխանական էլիտան՝ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին. ովքեր են ներկա եղել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական էլիտան կիրակի օրը խնջույքի է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական վերնախավը՝ նախարարները եւ պատգամավորները, Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ընտանիքի հետ է մասնակցել միջոցառմանը:

Հովակիմյանն անձամբ է զանգահարել եւ կուսակից ընկերներին հարսանիք հրավիրել՝ մոռանալով, որ ինքը անկախ մարմնի ղեկավար է եւ պետք է քաղաքական չեզոքություն պահպանի:

ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը բավականին ճոխ է նշվել, ՔՊ-ականներն էլ լավ քեֆ են արել, ուրախացել, ինչպես հայտնի հեքիաթում՝ աշխարհը խալի է ոտի տակ:

Տեղեկացանք, որ Հովակիմյանի որդու հարսանիքը եղել է «Լիաննա» ռեստորանային համալիրում, որի սեփականատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել