Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը կայծակի հարված է ստացել
Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը կայծակի հարված է ստացել
Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռին կայծակ է հարվածել։
Աղբյուրի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Airbus A320-ը Դոմոդեդովոյից թռել է Պուլկովո։ Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել, հայտնում է 360 հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռի վնասը նկատվել է միայն տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ. փորձագետները թեւերի և ֆյուզելաժի վրա մթնոլորտային էլեկտրաէներգիայի հետքեր են հայտնաբերել։