Աշխարհ

Բաքվի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Բաքվի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե բոլորովին սխալ է ճանապարհի փակում գնահատել սահմանային ելումուտի ռեժիմը կարգավորող անցակետի տեղադրումը։

«Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», – նշում է Աբրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ կԿառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպան պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»։

Կիսվել էջում