Մամուլ

Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ․ Նատալյա Ռոտենբերգ

Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ․ Նատալյա Ռոտենբերգ

Ուժը Հայրենյաց Կուսակցության լրատվական ծառայությունից հայտարարություն են տարածել.

Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումներին` հայտնում ենք, որ Նատալյա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր, բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:

Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ:

Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը ոչ մի դատարանում և նիստերում։

Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալյա Ռոտենվերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին:

Ինչ վերաբերում է Նատալյա Ռոտենբերգի դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ՌԴ քաղաքացիների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան հայտնի ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ ։

Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։ Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն ։

Այն է, որ փաստաբանները խնդրել են £100.000 Նատալյա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը:

Ինքը՝ Նատալյա Ռոտենվերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը:

Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։

Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա:

Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ:

Կիսվել