Աշխարհ

Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարություն է տարածվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հաստատել էր, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա դաշինքի մաս։ Կրեմլում միաժամանակ նշել են, որ նման գործընթացներում ոտնձգություն են տեսնում Ռուսաստանի անվտանգության դեմ։

Ֆինլանդիան Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2022 թվականի մայիսին։

Ֆինլանդիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը։

Նշենք, որ Թուրքիան դեմ էր դաշինքին նրանց միանալուն, սակայն ապրիլի 1-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Ֆինլանդիայի հայտի վավերացմանը։

Կիսվել