Աշխարհ

Ուժգին երկրաշարժ՝ Ուզբեկստանում և Աֆղանստանում

Ուժգին երկրաշարժ՝ Ուզբեկստանում և Աֆղանստանում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի որոշ շրջաններում, հայտնում է Al-Jazeera-ն։

Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։

Ականատեսները հայտնել են նաև, որ ցնցումները զգացվել են հնդկական Քաշմիրում, ինչպես նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։

Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը, երկրաշարժը զգացվել է հարևան երկրներում՝ Հնդկաստանում, Ղազախստանում, Չինաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Կիսվել