ԱշխարհՄամուլ

Ով է Բելգիայում դստերը սպանած հայը. մանրամասներ

Ով է Բելգիայում դստերը սպանած հայը. մանրամասներ

1in.am-ը գրում է․ Բելգիայի Մուսկրոն քաղաքում հայ տղամարդը՝ Գրիգոր Մարգարյանը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա փաստաբան դստերը՝ Դանիելային, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Հարևանները բելգիական լրատվամիջոցներին պատմել են, որ Մարգարյանների տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել. իրենք ականատես են եղել ոստիկանության և շտապօգնության մեքենաների ժամանմանը: Գրիգոր Մարգարյանը Գինեսի ռեկորդակիր է։

Գրիգոր Մարգարյանի հայրը՝ Ֆուրման Մարգարյանը, գյուղսովետի նախագահն է եղել 70-ականներին, ապա երկար տարիներ աշխատել է Թալինի սպորտկոմիտեի նախագահ, եղել է հայտնի մարզիկ, իսկ հորեղբայրը զոհված ազատամարտիկ Մերուժան Մարգարյանն է:

Ընտանիքի մտերիմները «Առաջին լրատվական»-ին պատմեցին, որ բացառիկ ունակություններ է ունեցել Գրիգորը. գնդակը գլխի վրա պահած վազում էր, քայլում,  վազքուղիներ էր հաղթահարում:

Սկզբում Թալինում են բնակվել, հետո եկել են Աշնակ: Գրիգորի քույրը ՌԴ-ում է ապրում, եղբայրն էր Թալինում էր ապրել, մի քանի տարի առաջ մահացել է:

Մեզ պատմեցին, որ վերջին երկու տարիներին Գրիգորը ուներ առողջական, հոգեկան խնդիրներ: Հայր ու դուստր ապրել են միասին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա դուստրը՝ Դանիելան, ընկեր է ունեցել, որի հետ է ցանկացել ապրել, ինչը հորը դուր չի եկել։ Համայնքից մեզ պատմեցին, որ հայրը չի ընդունել դստեր այդ քայլը, և վիճաբանության արդյունքում աղջկան դանակահարել է:

Բելգիայի հայ համայնքի ղեկավար Կարեն Թադևոսյանը էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ լուրը կարդացել են բելգիական լրատվամիջոցներով, անակնկալի են եկել, մինչև այդ չեն ճանաչել նրանց։ Այս պահին էլ որևէ տեղեկատվություն համայնքի ղեկավարին հայտնի չէ։

Նշենք, որ Մարգարյանների գերդաստանից ոչ ոք չի մնացել Աշնակում, բոլորն արտագաղթել են Եվրոպա կամ ՌԴ:

Բելգիական լրատվամիջոցները գրում են, որ  կիրակի առավոտյան կասկածյալը՝ 54-ամյա հայազգի Գրիգոր Մարգարյանը, բերման է ենթարկվել հետաքննիչ դատարան։ Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով