Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պարեկները
Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պարեկները
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների թվաքանակը կազմում է 1807, որից 1046-ը հանդիսանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մարզային գումարտակների ծառայողներ: Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մեր այն հարցին, թե ինչքա՞ն գումար են ստանում պարեկները ըստ կոչումների, Ոստիկանությունից պատասխանել են.
«Ավագ պարեկ,ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511283 դրամ,
Պարեկ՝
– Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495692 դրամ,
– Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449778 դրամ,
– Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415047 դրամ,
Կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 371507 դրամ»: