Մամուլ

Հովիկ Աբրահամյանի առանձնատան շքեղ ինտերիերը եւ փոփոխությունը՝ առուվաճառքի պայմանագրում

Հովիկ Աբրահամյանի առանձնատան շքեղ ինտերիերը եւ փոփոխությունը՝ առուվաճառքի պայմանագրում

«Հետք»-ը գրում է․ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։

«Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։

Բացի այդ, «Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։

Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տունը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Վերջինս նախորդ տարի` 2022 թ․-ին, տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։

Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։

Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։

Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։

Մոնումենտի առանձնատների վերաբերյալ նախ 2018 թ․-ին էր քրեական գործ հարուցվել, որի հիմքում «Հետք»-ի՝ «Ընտրյալների թաղամասը» վերնագրով հետաքննությունն էր։ Հետո արդեն Աբրահամյանների՝ իրեղեն ապացույց ճանաչված առանձնատունը, քննիչի որոշմամբ թույլատրվել է վաճառել։

Այդ դեպքով ևս քրեական գործ հարուցվեց, որը, ըստ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ԱԱԾ-ի վարույթում էր։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ո՞ր փուլում է այդ գործի նախաքննությունը, և խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է հնարավոր եղել ևս մեկ քրեական գործի պայմաններում կրկին նույն անշարժ գույքի վերաբերյալ պետական նոր գրանցում իրականացնել (պայմանագրում կատարված փոփոխությունը հաստատվել է Կադաստրի կոմիտեում և պետական նոր գրանցում է կատարվել)։

Դատախազության՝ ԱԱԾ–ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․ Անտոնյանը գրավոր տեղեկացրել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը:

Դատախազ Անտոնյանը միաժամանակ հայտնել է․ «2022 թվականի մարտի 30-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/6 բնակելի տուն հասցեի հողամասը իրեղեն ապացույց ճանաչելու մասին, որը նույն օրը հանձնվել է տան սեփականատեր Լիլիթ Ռազմիկի Պետրոսյանի պատասխանատու պահպանությանը, ով պարտավորվել է պահպանել վերոհիշյալ անշարժ գույքը և այն չօտարել մինչև քրեական գործի քննության ավարտը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում