Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը
Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից:
Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ կազմակերպությունը, «ցանկանալով դա, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից», և այդ հանգամանքը մտահոգում է Երևանին։
«Երբ ես կարդացի սա, չգիտես ինչու հիշեցի երկու այլ մեջբերում ՝ «Ով ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի)։ Ես հարցի այս մասը թողնում եմ ձեր հետագա մշակման համար, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», – ասել է Զախարովան։
Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին անցկացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջաններ, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և առաքելությունը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ:
«Դրա հետ մեկտեղ, հայ գործընկերների առանձին պահանջների հետ կապված, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն ի վերջո չընդունվեց», – հավելել է նա: