Մամուլ

Երևանում Cadillac-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի, ապա բախվել կայանված Mercedes-ին և Ford Transit-ին

Երևանում Cadillac-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի, ապա բախվել կայանված Mercedes-ին և Ford Transit-ին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանոլվ կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել  անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։

opel vraert 1

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։

Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ հրաժարվել են գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերել՝ ասելով, թե իրենց պացիենտը չի։

Ստիպված Cadillac-ի վարորդը երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

cadillac

Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Վթար-վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Պարեկները, ժամանելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնտեղ չեն հայտնաբերել երեխային տեղափոխող կադիլակի վարորդին, ապա ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերել են նրա բնակության վայրում։

Վարորդի ինքնազգացողությունը վատացած է եղել, և նա տանից պետք է ինքնակամ ներկայանար Ոստիկանություն։

Նրա ավտոմեքենան և Opel-ը, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել է Ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել