Խոշոր հրդեհ Ավանում․ բարձրահարկ շենքի տանն առաջացած կրակի պատճառը 5 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Խոշոր հրդեհ Ավանում․ բարձրահարկ շենքի տանն առաջացած կրակի պատճառը 5 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակարաններից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Հակոբյանն ու Վոլոդյա Մեսրոպյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտուշ Համբարձումյանի բնակարանի պատշգամբում, 5 կիլոգրամանոց գազաբալոնից առաջացած կրակից։
Այրվել է կահույքը, կենցաղային տեխնիկան, ամբողջությամբ այրվել են պատշգամբի պատուհանների շրջանակները, միջսենյակային դռները և պատուհանները մասամբ ջերմահարվել են։