Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ The Economic Times-ն ավելի վաղ գրել էր, որ Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։
Ըստ աղբյուրի, կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։
Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է 2000 միլիոն ռուպի կամ մոտ 245 մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին: