Մամուլ

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Սերոբ Չ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդը զանգահարել է 1-02, կատարվածի մասին հայտնել, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Մալաթիայի բաժին։

shtap ognutyun vostikanner

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Վթաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Կիսվել էջում