Աշխարհ

Ռուսական զորքը հրթիռակոծել է 5 հարկանի շենքը. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքը հրթիռակոծել է 5 հարկանի շենքը. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Չասով Յար քաղաքը. ավերված հինգհարկանի շենքի փլատակների տակ ավելի քան 30 մարդ կա, նրանց թվում՝ 9-ամյա երեխա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

shenq hrtirakocel

Փլատակների տակից դուրս է բերվել 6 մարդու մարմին, ևս 5-ը վիրավոր են։

shenq hrtir

Նահանգապետ Պավլո Կիրիլենկոն Telegram-ում տեղեկացրել է, որ փլուզումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Չասիվ Յար քաղաքում։ Նրա հաղորդմամբ` այս պահի դրությամբ հաստատվել է վեց զոհի և հինգ վիրավորի մասին:

Բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն՝ առնվազն 34 մարդ մնացել է փլատակների տակ, հավելել է նա։

Կիսվել